Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Հոդված 36. Խնամակալության և հոգաբարձության մարմինները
Հոդված 36. Խնամակալության և հոգաբարձության մարմինները
1. Խնամակալության և հոգաբարձության մարմինները, դրանց սեփական և պետության պատվիրակած լիազորությունները սահմանվում են օրենքով:
2. Դատարանը պարտավոր է քաղաքացուն անգործունակ ճանաչելու կամ նրա գործունակությունը սահմանափակելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին` նրա նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու համար:
3. Խնամարկյալների բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը հսկողություն է իրականացնում խնամակալների ու հոգաբարձուների գործունեության նկատմամբ:
(36-րդ հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-367-Ն)