Հոդված 996. Ապահովագրության պայմանագրի ձևը
Հոդված 996. Ապահովագրության պայմանագրի ձևը
1. Ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերության: Այդպիսի պայմանագիրն առոչինչ է:
2. Ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել մեկ փաստաթուղթ կազմելու (450 հոդվածի 3-րդ կետ) կամ ապահովագրողի կողմից ապահովագրվողին, նրա գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա իր ստորագրությամբ ապահովագրական պոլիս (վկայական, հավաստագիր, անդորրագիր, վկայագիր) հանձնելու միջոցով:
Ապահովագրողի առաջարկած պայմաններով պայմանագիր կնքելը հավաստվում է սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթուղթն ապահովագրողից ընդունելով:
3. Ապահովագրողն ապահովագրության պայմանագիրը կնքելիս իրավունք ունի ապահովագրության առանձին տեսակների համար կիրառել իր կամ ապահովագրողների միության կողմից մշակված պայմանագրի (ապահովագրական պոլիսի) ստանդարտ ձևեր:
(996-րդ հոդվածը լրաց. 11.06.04 ՀՕ-100-Ն)