Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-12-24-ից մինչև 2005-12-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Հոդված 222. Բնակելի տարածության սեփականությունը

գործել է մինչև 2005-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 222. Բնակելի տարածության սեփականությունը

1. Սեփականատերն իրեն պատկանող բնակելի տարածությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում է դրա գործառնական նշանակությանը համապատասխան:

2. Բնակելի տարածության սեփականատերը կարող է պայմանագրի հիման վրա այն հանձնել անհատույց օգտագործման կամ վարձակալության:

3. Բնակելի տների և բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը՝ արտադրական, հասարակական կամ այլ գործառնական նշանակության, իրականացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

(222-րդ հոդվածը լրաց., խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։