Հոդված 356. Դրամական պարտավորությունների արժույթը
Հոդված 356. Դրամական պարտավորությունների արժույթը
1. Դրամական պարտավորությունները պետք է արտահայտվեն Հայաստանի Հանրապետության դրամով (հոդված 142):
2. Դրամական պարտավորություններով վճարումներն իրականացվում են հայկական դրամով, իսկ օրենքով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով՝ նաև օտարերկրյա արժույթով (հոդված 142): Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության դրամով վճարման ենթակա գումարը որոշվում է համապատասխան արժույթի կամ պայմանական դրամական միավորների վճարման օրվա պաշտոնական կուրսով, եթե այլ կուրս կամ կուրսի որոշման այլ տարի, ամիս, ամսաթիվ սահմանված չէ օրենքով կամ կողմերի համաձայնությամբ:
3. Երկարաժամկետ պարտավորություններում կարող է նախատեսվել վճարների ինդեքսավորում` կողմերի վերապահած պայմաններով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս օտարերկրյա արժույթի, ինչպես նաև օտարերկրյա արժույթով վճարային փաստաթղթերի օգտագործում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
(356-րդ հոդվածը խմբ. 15.11.05 ՀՕ-229-Ն)