Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-10-ից մինչև 2007-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 44 · ՓՈԽԱԴՐՈՒՄ

Հոդված 869. Փոխադրումների կազմակերպման պայմանագրեր

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 869. Փոխադրումների կազմակերպման պայմանագրեր

1. Փոխադրողը և բեռնատերը բեռների համակարգված փոխադրումների իրականացման անհրաժեշտության դեպքում կարող են կնքել փոխադրումների կազմակերպման երկարաժամկետ պայմանագրեր:

2. Փոխադրողը, բեռների փոխադրումների կազմակերպման պայմանագրով, պարտավորվում է սահմանված ժամկետներում ընդունել, իսկ բեռնատերը` փոխադրման ներկայացնել պայմանավորված ծավալի բեռներ: Բեռների փոխադրումների կազմակերպման մասին պայմանագրով որոշվում են տրանսպորտային միջոցներ տրամադրելու և փոխադրելու համար բեռները ներկայացնելու ծավալները, ժամկետները և այլ պայմանները, հաշվարկների կարգը, ինչպես նաև փոխադրումը կազմակերպելու այլ պայմաններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։