Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-09-ից մինչև 2009-01-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 66 · ԲՈՒՅՍԵՐԻ ՆՈՐ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆՈՐ ՑԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Հոդված 1157. Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները

գործել է մինչև 2009-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 1157. Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները

1. Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի (սելեկցիոն նվաճումների) նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր:

2. Բուսաբուծության մեջ սելեկցիոն նվաճում է համարվում արհեստական ճանապարհով կամ ընտրության միջոցով ստացված և գոյություն ունեցող բույսի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտը:

3. Անասնաբուծության մեջ սելեկցիոն նվաճում է համարվում մարդու կողմից ստեղծված և ծննդաբանական կառուցվածքով ու այն նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու և կենդանիների մեկ ցեղի ձևով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն` ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը:

4. Պահանջները, որոնցով պայմանավորված է արտոնագիր ստանալու իրավունքի ծագումը և սելեկցիոն նվաճումների արտոնագիր տալու կարգը, սահմանվում են օրենքով:

5. Սելեկցիոն նվաճումների նկատմամբ իրավունքների և այդ իրավունքների պահպանության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 1146-1151, 1153-1156 հոդվածների կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այդ դեպքում լիազոր մարմնի իրավունքները և պարտականություններն իրականացնում է այն պետական մարմինը, որի վրա դրված է սելեկցիոն նվաճումների փորձարկումը և պահպանությունը:

(1157-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, 24.11.04 ՀՕ-141-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։