Գլուխ 52 · ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հոդված 965. Հավատարմագրային կառավարչի վարձատրությունը
Հոդված 965. Հավատարմագրային կառավարչի վարձատրությունը
Հավատարմագրային կառավարիչն ունի գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված վարձատրություն, ինչպես նաև գույքի հավատարմագրային կառավարման ընթացքում իր կատարած անհրաժեշտ ծախսերի հատուցում ստանալու իրավունք` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների հաշվին: