Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §
Հոդված 79. Լիակատար ընկերակցության կառավարումը
Հոդված 79. Լիակատար ընկերակցության կառավարումը
1. Լիակատար ընկերակցությունը կառավարվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ: Լիակատար ընկերակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել մասնակիցների ձայների մեծամասնությամբ որոշում ընդունելու դեպքեր:
2. Լիակատար ընկերակցության յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայն, եթե նրա մասնակիցների ձայների քանակը որոշելու այլ կարգ նախատեսված չէ կանոնադրությամբ:
3. Ընկերակցության յուրաքանչյուր մասնակից, անկախ այն բանից, լիազորված է վարելու ընկերակցության գործերը, թե ոչ, իրավունք ունի ծանոթանալ ընկերակցության բոլոր փաստաթղթերին: Այդ իրավունքից հրաժարվելը կամ դա սահմանափակելը` ներառյալ ընկերակցության մասնակիցների համաձայնությամբ, առոչինչ է: