Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §
Հոդված 100. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմակերպումը և լուծարումը
Հոդված 100. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմակերպումը և լուծարումը
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նրա մասնակիցների միաձայն որոշմամբ կարող է կամովին վերակազմակերպվել կամ լուծարվել:
Ընկերության վերակազմակերպման և լուծարման այլ հիմքերը, ինչպես նաև նրա վերակազմակերպման ու լուծարման կարգը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի վերակազմավորվել բաժնետիրական ընկերության և առևտրային կոոպերատիվի:
(100-րդ հոդվածը լրաց. 21.12.10 ՀՕ-217-Ն)