Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-30-ից մինչև 2015-09-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 826. Պահատուի` գույքը հետ վերցնելու պարտականությունը

գործել է մինչև 2015-09-10Բացել ARLIS-ում

Հոդված 826. Պահատուի` գույքը հետ վերցնելու պարտականությունը

1. Պահատվության պայմանագրով նախատեսված կամ սույն օրենսգրքի 816 հոդվածի 3-րդ կետի հիման վրա գույքը հետ ստանալու համար պահառուի տրամադրած ժամկետը լրանալիս պահատուն պարտավոր է անհապաղ հետ վերցնել ի պահ հանձնված գույքը:

2. Պահատուի կողմից ի պահ հանձնված գույքը հետ վերցնելու պարտականությունը չկատարելու` ներառյալ գույքն ստանալուց խուսափելու դեպքում, պահառուն իրավունք ունի պահատուին գրավոր նախազգուշացնելուց հետո, ինքնուրույն վաճառել գույքն այն գնով, որը գոյություն ունի պահատվության վայրում, իսկ եթե գույքի արժեքը հարյուր անգամ գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, ապա դա վաճառել աճուրդով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:

Պահառուն գույքի վաճառքից ստացված գումարը հանձնում է պահատուին` այդ գումարից պահելով իրեն հասանելիք գումարը` ներառյալ գույքի վաճառքի հետ կապված իր կատարած ծախսերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։