Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-12-24-ից մինչև 2017-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Պետական նպաստի տրամադրումը

գործել է մինչև 2017-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Պետական նպաստի տրամադրումը

1. Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է իր բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` տարածքային կենտրոն):

2. Դիմողը տարածքային կենտրոնում հայտարարագրում է պետական նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները և ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:

3. Պետական նպաստը տրամադրում (նշանակում և դրա վճարումը կազմակերպում) է տարածքային կենտրոնը սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

4. Պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(6-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-207-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։