Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-18-ից մինչև 2023-12-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը

գործել է մինչև 2023-12-08Բացել ARLIS-ում

Հոդված 21. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը

1. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:

2. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում՝ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, դիմում է տարածքային կենտրոն:

3. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:

4. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար:

5. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(21-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։