Հոդված 40. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը
Հոդված 40. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը
1. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձն իրեն կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ ֆունկցիոնալության գնահատման համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժը կրող անձի գրավոր դիմումի հիման վրա տասը աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ ֆունկցիոնալության գնահատման համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովին:
2. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին, ինչպես նաև կալանավորված անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու առանձնահատկությունները և բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը սահմանում է Կառավարությունը:
(40-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-221-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-290-Ն, 18.06.20 ՀՕ-322-Ն, 08.12.22 ՀՕ-527-Ն)
(08.12.22 ՀՕ-527-Ն օրենքն ունի անցումային դրույթ)