Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-01-ից մինչև 2024-11-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-11-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 38. Կենսաթոշակը վերահաշվարկելը

գործել է մինչև 2024-11-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 38. Կենսաթոշակը վերահաշվարկելը

1. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.

2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու (կենսաթոշակը վերահաշվարկելու) գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում՝ դիմումը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելու (կենսաթոշակը վերահաշվարկելու) գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

2. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-156-Ն)

3. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:

4. Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև`

1) ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը փոխվելու դեպքում` նոր ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

5. Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև, եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ (տեղեկատվություն), որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը, կամ կենսաթոշակի գործում հայտնաբերվել է փաստաթուղթ (տեղեկատվություն), որը հաշվի առնելու արդյունքում ավելանում է կենսաթոշակի չափը: Այս դեպքում սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները հաշվարկվում են այն օրվանից, երբվանից կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հիման վրա հաշվարկվել (վերահաշվարկվել) է կենսաթոշակի չափը՝ հաշվի առնելով սույն օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասը: Պակաս վճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է այն օրվանից, երբվանից այդ փաստաթուղթը (տեղեկատվությունը) ներկայացվել է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում (ներառվել է կենսաթոշակի գործում)՝ հաշվի առնելով սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը:

(38-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ. 13.11.12 ՀՕ-202-Ն, 20.06.13 ՀՕ-64-Ն, փոփ., խմբ. 19.06.13 ՀՕ-82-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-156-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-121-Ն, 19.05.14 ՀՕ-32-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-197-Ն, 21.12.15 ՀՕ-1-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-221-Ն, փոփ. 11.09.18 ՀՕ-384-Ն, 01.07.19 ՀՕ-112-Ն, փոփ., լրաց. 04.05.22 ՀՕ-113-Ն, փոփ. 08.12.22 ՀՕ-527-Ն)

(08.12.22 ՀՕ-527-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։