Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-09-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 20. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 20. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված զինծառայողին, եթե իրավասու պետական մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո սահմանել է (որոշել է) զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, վնասվածքի) պատճառական կապ:

2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է անկախ զինվորական ծառայության տևողությունից:

3. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:

4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե հաշմանդամություն ունեցող է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:

(20-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-1-Ն, լրաց. 15.12.16 ՀՕ-247-Ն, փոփ. 22.01.20 ՀՕ-77-Ն, լրաց., խմբ. 04.05.22 ՀՕ-113-Ն, փոփ. 08.12.22 ՀՕ-527-Ն)

(հոդվածի 12.07.19 ՍԴՈ-1475 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 22.01.20 ՀՕ-77-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)

(22.01.20 ՀՕ-77-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(08.12.22 ՀՕ-527-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։