Հոդված 20. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
Հոդված 20. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված այն զինծառայողին, որը հաշմանդամ է ճանաչվել զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սակայն զինծառայության ժամանակ ծագած հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով, այդ ժամկետից ուշ, սակայն զինծառայության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով:
2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է անկախ զինվորական ծառայության տևողությունից:
3. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:
(20-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն)