Հոդված 9. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
Հոդված 9. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
1. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Սույն մասով սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:
2. (մասն ուժը կորցրել է 04.05.22 ՀՕ-113-Ն)
3. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
4. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:
5. Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:
(9-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-1-Ն, 01.07.19 ՀՕ-112-Ն, խմբ., փոփ. 04.05.22 ՀՕ-113-Ն)