Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-05-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 9. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 9. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

1. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:

2. 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

Սույն մասով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը սահմանվում է ըստ հետևյալ սանդղակի.

Կենսաթոշակի անցնելու տարեթիվը 2012 թ. 2013 թ. 2014 թ. 2015 թ. 2016 թ. և հետո

Աշխատանքային ստաժը 6 տարի 7 տարի 8 տարի 9 տարի 10 տարի

Սույն մասով սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:

3. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:

4. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

5. Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:

(9-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-1-Ն, 01.07.19 ՀՕ-112-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։