ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2026 թվականի N 591-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1500-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 1500-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
30.04.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
ապրիլի 30-ի N 591-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1500-Ա որոշման
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ
NN
ը/կ Հաստիքի անվանումը Պաշտոնների տեսակը Հաստիքային միավորի քանակը
1. Հանձնաժողովի նախագահ Ինքնավար 1
2. Հանձնաժողովի անդամներ Ինքնավար 4
3. Հանձնաժողովի նախագահի օգնական Հայեցողական պաշտոն 2
4. Հանձնաժողովի անդամների օգնական Հայեցողական պաշտոն 4
5. Գլխավոր քարտուղար Քաղաքացիական ծառայություն 1
Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության վարչություն
6. Վարչության պետ Քաղաքացիական ծառայություն 1
7. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական ծառայություն 3
8. Ավագ մասնագետ Քաղաքացիական ծառայություն 1
Հայտարարագրման վարչություն
9. Վարչության պետ Քաղաքացիական ծառայություն 1
10. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական ծառայություն 6
11. Ավագ մասնագետ Քաղաքացիական ծառայություն 3
12. Մասնագետ Քաղաքացիական ծառայություն 1
Վարույթների և իրավական ապահովման վարչություն
13. Վարչության պետ Քաղաքացիական ծառայություն 1
14. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական ծառայություն 5
15. Ավագ մասնագետ Քաղաքացիական ծառայություն 2
Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչություն
16. Վարչության պետ Քաղաքացիական ծառայություն 1
17. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական ծառայություն 5
Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչություն
18. Վարչության պետ Քաղաքացիական ծառայություն 1
19. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական ծառայություն 2
Կոռուպցիոն ռիսկերի գնահատման վարչություն
20. Վարչության պետ Քաղաքացիական ծառայություն 1
21. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական ծառայություն 1
Բարեվարքության ուսումնասիրության վարչություն
22. Վարչության պետ Քաղաքացիական ծառայություն 1
23. Վարչության պետի տեղակալ Քաղաքացիական ծառայություն 1
24. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական ծառայություն 11
25. Փաստաթղթավար Քաղաքացիական ծառայություն 2
26. Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Քաղաքացիական ծառայություն 1
27. Բարեվարքության հարցերով կազմակերպիչ Քաղաքացիական ծառայություն 1
28. Գլխավոր հաշվապահ Քաղաքացիական ծառայություն 1
29. Գնումների մասնագետ Քաղաքացիական ծառայություն 1
Քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ
30. Համակարգչային ցանցի ադմինիստրատոր 1
31. Հավաքարար 2
32. Վարորդ 1
Ընդամենը 70
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
30.04.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ