ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0112 Ն. 21.04.2026
21 ապրիլի 2026 թվականի թիվ 112-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությունը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ի Հավելված 2-ը և Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման՝ համապատասխանաբար Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մ. Գալստյան
Երևան
2026-04-27
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2026 թվականի ապրիլի 21-ի
թիվ 112-Ն որոշման
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունիսի 2-ի
թիվ 166-Ն որոշման
Հավելվածի
(եռամսյակային)
ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ
Բանկի անվանումը _______________
Ամսաթիվը ___________թ.-ից _______________ թ.
Նորմատիվներ Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը
1 2 3 4
Բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը
Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը
Ն1.1 Առաջին մակարդակի հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն1.2 Առաջին մակարդակի կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն1 Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն2.3 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (բոլոր արժույթներով)
Ն2.31 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (ՀՀ դրամով)
Ն2.32 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (առաջին խմբի նշանակալի արտարժույթներով)
Ն2.33 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով)
Ն2.4 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (բոլոր արժույթներով)
Ն2.41 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (ՀՀ դրամով)
Ն2.42 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (առաջին խմբի նշանակալի արտարժույթներով)
Ն2.43 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով)
Ն.31 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.32 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.41 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.42 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.51 Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի նորմատիվից շեղումը
Ն.52 Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի նորմատիվից շեղումը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափը՝
ՀՀ դրամով,
ԱՄՆ դոլարով,
Եվրոյով X
Արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը
Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը`
ԱՄՆ դոլարով
Եվրոյով
Ռուսական ռուբլիով
Այլ X X
(հազ. դրամ)
Կ.Տ.
Բանկի վարչության նախագահ _________________________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ__________________________
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2026 թվականի ապրիլի 21-ի
թիվ 112-Ն որոշման
«Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունիսի 2-ի
թիվ 166-Ն որոշման
Հավելվածի
(եռամսյակային)
ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ
(համախմբված)
Բանկի անվանումը _______________
Ամսաթիվը ___________թ.-ից _______________ թ.
(հազ. դրամ)
Նորմատիվներ Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը
1 2 3 4
Բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը
Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը
Ն1.1 Առաջին մակարդակի հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն1.2 Առաջին մակարդակի կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն1 Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն2.3 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (բոլոր արժույթներով)
Ն2.31 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (ՀՀ դրամով)
Ն2.32 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (առաջին խմբի նշանակալի արտարժույթներով)
Ն2.33 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով)
Ն2.4 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (բոլոր արժույթներով)
Ն2.41 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (ՀՀ դրամով)
Ն2.42 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (առաջին խմբի նշանակալի արտարժույթներով)
Ն2.43 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (առաջին և երկրորդ խմբերի արտարժույթներով)
Ն.31 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.32 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.41 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.42 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.51 Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի նորմատիվից շեղումը
Ն.52 Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի նորմատիվից շեղումը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափը՝
ՀՀ դրամով,
ԱՄՆ դոլարով,
Եվրոյով X
Արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը
Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը`
ԱՄՆ դոլարով
Եվրոյով
Ռուսական ռուբլիով
Այլ X X
Կ.Տ.
Բանկի վարչության նախագահ _________________________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ__________________________
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական: