Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈԽՆԵՐԱՐԿՎՈՂ ԱՐՅԱՆ ԿԱՄ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՌԵՑԻՊԻԵՆՏԻ ԱՐՅԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«30» ապրիլ 2026 թվականի N 34-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈԽՆԵՐԱՐԿՎՈՂ ԱՐՅԱՆ ԿԱՄ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՌԵՑԻՊԻԵՆՏԻ ԱՐՅԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝

Հրամայում եմ

1. Հաստատել փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

30.04.2026

Ա. ԱվանեսՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«30» ապրիլ 2026թ. N 34-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՓՈԽՆԵՐԱՐԿՎՈՂ ԱՐՅԱՆ ԿԱՄ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՌԵՑԻՊԻԵՆՏԻ ԱՐՅԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորում են փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշումն իրականացվում է բուժման նպատակով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

3. Փոխներարկում իրականացնող բժիշկը յուրաքանչյուր արյան և արյան բաղադրամասերի փոխներարկումից առաջ կատարում կամ կազմակերպում է փոխներարկվող արյան բաղադրամասի և ռեցիպիենտի արյան համատեղելիության (խմբային և ռեզուս համատեղելիության) որոշման հետազոտություն:

4. Հետազոտության համար արյան պարկից փորձանմուշի անջատումը իրականացվում է առանց պարկի ամբողջականության խախտման։

5. Անհատական (արյան խմբերի ABO դասակարգում) համատեղելիության փորձերն իրականացվում են հետևյալ եղանակներով՝

1) էրիթրոցիտային զանգված - լուսավոր սենյակում, օդի ջերմաստիճանի +15-ից +24.0C պայմաններում ափսեի վրա կաթեցվում է ռեցիպիենտի արյան շիճուկ, որի վրա ավելացվում է դոնորական արյան էրիթրոցիտների կաթիլ (էրիթրոցիտների և շիճուկի հարաբերությունը պետք է կազմի 1:10)։ Կաթիլները խառնում են ապակյա ձողիկով: Այնուհետև, 5 րոպե սպասելուց հետո կատարում համապատասխան եզրակացություններ: Կեղծ փաթիլավորումը բացառելու նպատակով ավելացնում են մեկ կաթիլ 0,9% նատրիումի քլորիդի լուծույթ.

2) թարմ սառեցված պլազմա և թրոմբոցիտային զանգված-համատեղելիության փորձն անցկացվում է դոնորի արյան պլազմայի և ռեցիպիենտի արյան էրիթրոցիտների միջև:

6. Էրիթրոցիտների փաթիլավորման առկայության դեպքում արյան բաղադրամասը համարվում է անհամատեղելի և այն չի թույլատրվում փոխներարկել: Կաթիլի մեջ էրիթրոցիտների փաթիլավորման բացակայության դեպքում, դոնորի և ռեցիպիենտի արյունները համարվում են համատեղելի` ըստ խմբային ABO հակածինների:

7. Անհատական ռեզուս համատեղելիության փորձն իրականացվում է հետևյալ կերպ՝

1) Պետրիի թասի վրա կաթեցվում է ռեցիպիենտի արյան շիճուկ, որի վրա ավելացվում է դոնորական արյան էրիթրոցիտների կաթիլ (էրիթրոցիտների և շիճուկի հարաբերությունը կազմում է 1:10): Կաթիլները խառնում են ապակյա ձողիկով: Պետրիի թասը դրվում է ջրային բաղնիք` +46±1.0C ջերմաստիճանում: Այնուհետև, 5 րոպե սպասելուց հետո Պետրիի թասը հանվում է ջրային բաղնիքից և կատարվում համապատասխան եզրակացություն: Էրիթրոցիտների փաթիլավորման առկայության դեպքում արյան բաղադրամասը համարվում է անհամատեղելի և այն չի թույլատրվում փոխներարկել: Եթե կաթիլի մեջ բացակայում է էրիթրոցիտների փաթիլավորումը, դոնորի և ռեցիպիենտի արյունները համարվում են համատեղելի ըստ ռեզուս համակարգի հակածինների.

2) ռեզուս համատեղելիության փորձն իրականացվում է միայն էրիթրոցիտային զանգվածի փոխներարկման ժամանակ։

8. Եթե պացիենտի մոտ երբևէ առաջացել է հետփոխներարկումային բարդություն, ապա լրացուցիչ իրականացվում է համատեղելիության հետազոտություն` Կումբսի անուղղակի ռեակցիայով և հակածինների տիպավորում` ըստ խմբային, ռեզուս, Քելլ (Kell) համակարգերի:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։