ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.
1. Հաստատել 2005 թվականի հունիսի 3-ին Թբիլիսիում ստորագրված «ԱՊՀ մասնակից պետությունների փոխադարձ առևտրում սահմանափակումների փուլային վերացման մասին» արձանագրությունը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2006 թ. փետրվարի 16
Երևան
ՆՀ-31-Ն