Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1124-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մայիսի 2026 թվականի N 625-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1124-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1124-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) ցանկի 4-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «հաստություն 12-13 միկրոն լայնություն 390մմ-1000մմ» բառերը փոխարինել «հաստություն 12-25 միկրոն լայնություն 390մմ-1280մմ» բառերով.

2) ցանկի 4-րդ կետի «Քանակը» սյունակում «85 000» թիվը փոխարինել«100 000» թվով.

3) ցանկի 4-րդ կետի «Արժեքը» սյունակում «88 400 000» թիվը փոխարինել «104 000 000» թվով.

4) ցանկը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-12-րդ կետերով.

« 8. 4810921000 Բազմաշերտ միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված բոլոր սպիտակեցված շերտերով 1մԱ-ի քաշը՝ 190-355 գրամ հաստությունը՝ 0.275-0.61մմ կգ 10 000 000 Ֆինլանդիա, Չինաստան Ֆինլանդիա, Չինաստան 5 220 000 000

9. 3215110000 Տպագրական ներկ սև Տպագրական օֆսեթ ներկեր սև կգ 20 000 Իտալիա, Գերմանիա, Իսպանիա,

Չինաստան Իտալիա, Գերմանիա, Իսպանիա,

Չինաստան 90 000 000

10. 3506910000 3901–3913 ապրանքային դիրքերում ընդգրկված պոլիմերների կամ կաուչուկի հիմքով հարակցանյութեր Ակրիլային պոլիմերների հիմքով հարակցանյութ կգ 25 000 Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան 26 250 000

11. 3208209009 Տպագրական լաքեր Տպագրական լաքեր ակրիլային, սինթետիկ պոլիմերների հիմքով կգ 10 000 Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան 25 000 000

12. 3208909109 Տպագրական լաքեր Տպագրական լաքեր ակրիլային, սինթետիկ պոլիմերների հիմքով կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների

հիմքով կգ 10 000 Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան 62 000 000

».

5) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «16 571 400 000» թիվը փոխարինել «22 010 250 000» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

07.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։