ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«5» մայիսի 2026 թ. N 17-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 2-ի N 75-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10-Ն հրամանի հավելվածի Աղյուսակ 11-ի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «3 հարկ կամ 2500 մ.2 և ավելի՝ ջրային ինքնաշխատ» բառերը փոխարինել «հրդեհաշիջման ինքնաշխատ նրբաջրային, սպրինկլերային համակարգերը, հրդեհաշիջման հիդրանտները, ջրափրփրային կամ հրդեհի ազդանշանման կայանքները, համարժեք այլընտրանքային համակարգերը նախատեսվում և ընտրվում են ըստ օբյեկտի տեխնիկական առաջադրանքի» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
5/5/2026
Ե. ՎարդանՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: