Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-09-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ԵՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 25. Պատասխանատվությունը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Պատասխանատվությունը

1. Մասնակից կազմակերպությունների պատասխանատվությունը կենտրոնացված թողարկողի նկատմամբ սահմանափակվում է կենտրոնացված թողարկողի կողմից տրամադրված ապահովված հիպոտեկային վարկերի դիմաց համապատասխան ապահովում տրամադրելու և այդ վարկերով ստանձնված պարտականությունները պատշաճ կատարելու պարտականությամբ, որը հնարավորություն կտա կենտրոնացված թողարկողին թողարկել հիպոտեկային պարտատոմսեր՝ սույն օրենքով սահմանված կարգով: Կենտրոնացված թողարկողի և մասնակից կազմակերպության միջև կնքված պայմանագրով մասնակից կազմակերպության վրա կարող է դրվել լրացուցիչ պատասխանատվություն՝ կենտրոնացված թողարկողի հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների շահերի լիարժեք պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։