Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-09-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 5. Հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. Հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցները

1. Հիպոտեկային պարտատոմսերը պետք է ապահովված լինեն հիպոտեկային վարկերի, իսկ կենտրոնացված թողարկման դեպքում՝ հիպոտեկային վարկերի և (կամ) ապահովված վերաֆինանսավորման վարկերի գրավով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի:

2. Մինչև հիպոտեկային պարտատոմսերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումը հիպոտեկային վարկերի և (կամ) ապահովված վերաֆինանսավորման վարկերի դուրսգրման կամ վաղաժամկետ մարման դեպքում թողարկողն իրավունք ունի դրանք փոխարինելու փոխարինող ակտիվներով, պայմանով, որ փոխարինող ակտիվները չեն գերազանցի ապահովման միջոց հանդիսացող բոլոր հիպոտեկային վարկերի և ապահովված վերաֆինանսավորման վարկերի անվանական արժեքի 10 տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի:

3. Թողարկողը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հարաբերակցությունը կարող է բարձրացնել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։