Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ապահովված հիպոտեկային պարտատոմսերի թողարկման, շրջանառության, մարման, թողարկողի գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողության, ապահովման միջոցների զամբյուղի նկատմամբ մոնիտորինգի, հիպոտեկային կառավարչի նշանակման և նրա գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովված հիպոտեկային պարտատոմսերի հետ կապված այլ հարաբերություններ: