Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 15. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ կապված փաստաթղթերի պահպանումը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 15. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ կապված փաստաթղթերի պահպանումը

1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվներին վերաբերող փաստաթղթերը երկու բնօրինակից կազմված լինելու դեպքում այդ բնօրինակներից մեկը թողնվում է ի պահ թողարկողի մոտ, իսկ երկրորդ բնօրինակը տրվում է ի պահ ապահովման միջոցների հսկողին մինչև թողարկողի կողմից հիպոտեկային պարտատոմսերից ծագող բոլոր պարտավորությունների կատարումը: Եթե սույն մասում նշված փաստաթղթերը կազմված են միայն մեկ բնօրինակից, ապա այդ բնօրինակն ի պահ է թողնվում թողարկողի մոտ, պայմանով, որ նա առանց հսկողի համաձայնության չի փոփոխի, փոխարինի կամ անվավեր դարձնի այդ փաստաթղթերը: Կենտրոնացված թողարկողի պարագայում ապահովման միջոցների հսկողը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու բոլոր մասնակից կազմակերպությունների ապահովման միջոցներին վերաբերող փաստաթղթերի բնօրինակներին:

2. Հսկողն այլ անձանց տրամադրում է կամ թողարկողին թույլատրում է այլ անձանց տրամադրել ապահովման միջոց հանդիսացող ակտիվներին վերաբերող փաստաթղթերի բնօրինակները, եթե՝

1) այդ փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, թողարկողի կողմից ենթակա են տրամադրման այլ անձի.

2) դա անհրաժեշտ է թողարկողի կողմից ակտիվի նկատմամբ պահանջի իրավունքն իրականացնելու համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողն անձի գրավոր դիմումի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում անձին է տրամադրում կամ թողարկողին թույլատրում է տրամադրել ապահովման միջոց հանդիսացող ակտիվներին վերաբերող փաստաթղթերի բնօրինակները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։