Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-01-ից մինչև 2021-07-10։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 17 · ՇՈՒԿԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 166. Վնասների փոխհատուցումը

գործել է մինչև 2021-07-10Բացել ARLIS-ում

Հոդված 166. Վնասների փոխհատուցումը

1. Անձն իրավունք ունի թողարկողից պահանջելու թողարկողին ուղղակիորեն վերաբերող ներքին տեղեկությունների չբացահայտման կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման արդյունքում կրած վնասների փոխհատուցում, եթե նա`

1) արժեթուղթը ձեռք է բերել ներքին տեղեկությունների ապօրինի չբացահայտումից կամ ոչ ճշգրիտ բացահայտումից հետո և ներքին տեղեկությունների բացահայտման կամ ներքին տեղեկությունների ոչ ճշգրիտ լինելու մասին տեղեկանալու պահին հանդիսանում է դրանց սեփականատեր.

2) ապօրինի չբացահայտումից կամ ոչ ճշգրիտ բացահայտումից առաջ ձեռք բերված արժեթուղթը վաճառել է այդպիսի չբացահայտման կամ ոչ ճշգրիտ բացահայտման փաստի մասին տեղեկանալուց հետո:

2. Թողարկողը չի կրում սույն հոդվածի 1-ին մասում սահմանված վնասը հատուցելու պարտականությունը, եթե վնաս կրած անձն արժեթուղթ ձեռք բերելիս կամ վաճառելիս ծանոթ էր ներքին տեղեկություններին կամ տեղյակ էր դրանց ոչ ճշգրիտ լինելու փաստի մասին:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված վնասը հատուցելու համար հայցային վաղեմության ժամկետը ներքին տեղեկություններն ապօրինաբար չբացահայտելու կամ ոչ ճշգրիտ տեղեկություններ բացահայտելու փաստի մասին ներդրողի տեղեկանալու պահից մեկ տարի է, բայց ոչ ավել, քան ներքին տեղեկություններն ապօրինաբար չբացահայտելու կամ ոչ ճշգրիտ տեղեկություններ բացահայտելու պահից երեք տարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։