Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-04-02-ից մինչև 2011-05-23։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 4 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 35. Բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցումը

գործել է մինչև 2011-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 35. Բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցումը

(վերնագիրը լրաց. 22.12.10 ՀՕ-271-Ն)

1. Բանկերը, ներդրումային ֆոնդի կառավարիչները և վարկային կազմակերպությունները կարող են մատուցել ներդրումային ծառայություններ` առանց ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի:

2. Բանկը, վարկային կազմակերպությունը ներդրումային ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ:

3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ սահմանելու լրացուցիչ պահանջներ՝ վերջիններիս կառուցվածքում ներդրումային ծառայությունների մատուցման կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելու նպատակով:

4. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով ներդրումային ընկերությունների նկատմամբ սահմանելու լրացուցիչ պահանջներ՝ վերջիններիս կառուցվածքում վարկային գործունեության կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելու նպատակով:

5. Ներդրումային ֆոնդի կառավարիչը ներդրումային ծառայությունների և ոչ հիմնական ծառայությունների իրականացման համար պետք է, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ունենա Կենտրոնական բանկի տված համապատասխան թույլտվություն:

(35-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-271-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։