Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-07-25։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 3 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 30. Սույն բաժնի դրույթներից բացառությունները

գործել է մինչև 2012-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 30. Սույն բաժնի դրույթներից բացառությունները

Սույն բաժնի դրույթները չեն տարածվում՝

1) ապահովագրական ընկերությունների և ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների վրա.

2) այն ընկերությունների վրա, որոնք ներդրումային ծառայություններ են մատուցում միայն նույն խմբին պատկանող իրավաբանական անձանց, կամ որոնց կողմից մատուցվող ներդրումային ծառայությունները սահմանափակվում են միայն նույն խմբի ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների կամ ղեկավարների համար թողարկված արժեթղթերի կառավարմամբ.

3) այն ընկերության վրա, որը մատուցում է միայն սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ներդրումային ծառայությունը բացառապես ներդրումային ծառայություններ մատուցող անձին, և որը, ներդրումային ծառայությունների մատուցման հետ կապված, իրավասություն չունի տիրապետելու հաճախորդի միջոցները.

4) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի գործունեությունը կարգավորող օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի կողմից Երաշխավորման ֆոնդի միջոցների կառավարման վրա.

5) ներդրումային ծառայություններ մատուցող անձ չհամարվող անձի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդի միջոցների կառավարման վրա.

6) այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի վրա, որն իրականացնում է միայն հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարումը:

(30-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-70-Ն, 19.03.12 ՀՕ-126-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։