Գլուխ 3 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍՆԵՐԸ, ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 24. Ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումի մերժումը
Հոդված 24. Ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումի մերժումը
1. Ապահովագրական ընկերությունը ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժում է օրենքով կամ Բյուրոյի խորհրդի հաստատած կանոններով սահմանված դեպքերում:
2. Արգելվում է ապահովագրական հատուցման վճարումը մերժել այն հիմքով, որ տուժողը տեղյակ է եղել կամ կարող էր տեղյակ լինել այն մասին, որ ապահովագրական պատահարի պահին վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վարորդը եղել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո:
3. Ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժելու մասին որոշումը պետք է լինի հիմնավորված (պատճառաբանված):