Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-29-ից մինչև 2021-08-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍՆԵՐԸ, ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 26. Ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չօգտվող անձինք

գործել է մինչև 2021-08-16Բացել ARLIS-ում

Հոդված 26. Ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չօգտվող անձինք

1. Սույն օրենքի համաձայն` տվյալ ապահովագրական պատահարի ժամանակ տուժող չեն համարվում և ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չեն օգտվում՝

1) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ապահովադիրը և վնաս պատճառած անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձանց կողմից պատճառվել է վնաս.

2) այն անձինք, որոնք գտնվել են հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք տեղյակ չեն եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել, կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքին հակառակ.

3) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ընտանիքի անդամները՝ գույքին պատճառված վնասների մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձինք վնաս են պատճառել: Սույն կետի համաձայն` ընտանիքի անդամներ են ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ծնողները, ամուսինը, երեխաները, քույրը և եղբայրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։