Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 40. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործումը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 40. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործումը

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները, որոնք ձեռք են բերվել սույն օրենքով սահմանված կարգով, հանդիսանում են ապացույցներ, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արձանագրում է դրանք անցկացնող պաշտոնատար անձը: Արձանագրությունում պետք է նշվեն օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման տեղը, ժամանակը, հանգամանքները, օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող օպերատիվ աշխատակցի, օպերատիվ-հետախուզական միջոցառման այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաև այն անձանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) անունները և ազգանունները, որոնց վրա տարածվում են օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ձեռնարկված բոլոր գործողությունները այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև միջոցառման հետևանքով ձեռք բերված տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը: Արձանագրությունը ստորագրում է օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող պաշտոնատար անձը (անձինք):

3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները քրեական վարույթն իրականացնող մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվում է օրենքով և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցել միայն քրեական վարույթ կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների` նրանց խնդրանքով օրենքով իրենց վերապահված կոնկրետ լիազորության իրականացման համար, բացառությամբ սույն օրենքով սահմանված ոչնչացման ենթակա տեղեկությունների:

3.1. Առանց օրենքով սահմանված կարգով պետական գրանցման (հաշվառման) կամ հարկային մարմիններում հաշվառման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրավունք ձեռք բերելու իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերի հայտնաբերմանն ուղղված հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև հարկային պարտավորություններ առաջադրելու համար:

Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և (կամ) ուղեկցող փաստաթղթերի գրանցման` օրենքով սահմանված կարգի խախտումների հայտնաբերմանն ուղղված հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է օրենքով սահմանված կարգի խախտումը պարզելու և միայն խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, հարկային պարտավորություններ առաջադրելու, ինչպես նաև մինչև հարկային պարտավորությունների կատարումը անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա արգելանք կիրառելու համար:

4. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ձեռք են բերվում այնպիսի տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնք չեն վերաբերում այն անձին, որի նկատմամբ իրականացվում են այդ միջոցառումները, և որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն հանդիսանում ապացույցներ և ենթակա են ոչնչացման, բացառությամբ, եթե`

1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, և

2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ, և

3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: Սույն մասով նախատեսված տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն:

(40-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-244-Ն, 07.12.11 ՀՕ-310-Ն, խմբ.19.12.12 ՀՕ-254-Ն, լրաց. 13.11.15 ՀՕ-125-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։