Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-31-ից մինչև 2021-10-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը

գործել է մինչև 2021-10-23Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, Մաքսային օրենսգրքից, «Դատախազության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ոստիկանության մասին», «Ռազմական ոստիկանության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, սույն օրենքից, այլ իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստման և անցկացման գործելակերպը կարգավորվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների նորմատիվ իրավական ակտերով: Քրեական պատասխանատվությունից խուսափող, անհայտ կորած անձանց, ինչպես նաև պարտապանների հետախուզման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-61-Ն, 31.05.19 ՀՕ-51-Ն, 16.04.20 ՀՕ-250-Ն)

(հոդվածը 24.03.21 ՀՕ-148-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։