Հոդված 7. Հատուկ տեխնիկական միջոցները
Հոդված 7. Հատուկ տեխնիկական միջոցները
1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը լիազոր պետական մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում կիրառվող հատուկ տեխնիկական միջոցները չպետք է վնաս պատճառեն մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին:
3. Արգելվում է գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական և այլ միջոցների օգտագործումը և օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը սույն օրենքով չլիազորված պետական մարմինների, դրանց ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:
(7-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)