Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 8. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 8. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները

1. Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու և քրեական վարույթի շրջանակներում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հետաքննություն կատարելու իրավունք ունեն`

1) ոստիկանությունը.

1.1) ռազմական ոստիկանությունը.

1.2) ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝ իր կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա պետական մարմինների աշխատողների նկատմամբ.

2) ազգային անվտանգության մարմինները.

3) հարկային մարմինները.

4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով.

5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում.

6) հակակոռուպցիոն կոմիտեն.

7) արտաքին հետախուզության ծառայությունը.

8) պետական պահպանության ծառայությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններն իրենց կառուցվածքում պետք է ունենան համապատասխան ստորաբաժանումներ, որոնց վրա է դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ նաև գաղտնի քննչական գործողությունների իրականացումը: Այդ ստորաբաժանումների կառուցվածքը, ենթակայությունը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորման կարգը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:

3. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում են օրենքով և ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին: Հրաման կամ ցուցում ստանալու դեպքում օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է ստացած հրամանի կամ ցուցումի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հրամանը կամ ցուցումը տվողին կամ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձին: Եթե ցուցում տվողը գրավոր հաստատում է տրված հրամանը կամ ցուցումը, ապա օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է դա կատարել, բացառությամբ, եթե դա կհանգեցնի օրենքով սահմանված քրեական պատասխանատվության: Օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի կողմից այդ հրամանի կամ ցուցումի կատարման համար պատասխանատվությունը կրում է դրանք գրավոր հաստատած անձը:

3.1. Քրեական վարույթի ընթացքում կատարվող հետաքննության շրջանակներում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի և աշխատակիցների հարաբերությունները վարույթն իրականացնող քննիչի, հսկող դատախազի և վերադաս դատախազի հետ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցները կարող են համատեղ ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցել սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս:

5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:

(8-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-61-Ն, 24.03.21 ՀՕ-148-Ն, 09.06.22 ՀՕ-154-Ն, 23.12.22 ՀՕ-603-Ն, 23.12.22 ՀՕ-616-Ն, 16.12.22 ՀՕ-479-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։