Հոդված 14. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները
Հոդված 14. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները
1. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները.
1) օպերատիվ հարցում.
2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում.
3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում.
4) հսկիչ գնում.
5) վերահսկելի մատակարարում և գնում.
6) իրերի և փաստաթղթերի հետազոտում.
7) արտաքին դիտում.
8) ներքին դիտում.
9) անձի նույնացում.
10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում.
11) նամակագրության, և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում.
12) թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում.
13) օպերատիվ ներդրում.
14) օպերատիվ փորձարարություն.
15) ֆինանսական գործարքների վերահսկում.
16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով:
2. Ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
2.1. Ռազմական ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումները:
2.2. Ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի՝ ներքին անվտանգության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները։
3. Ազգային անվտանգության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
3.1. Արտաքին հետախուզության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
3.2. Պետական պահպանության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-10-րդ և 12-14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
4. Մաքսային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
5. Հարկային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
6. Քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները` միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տարածքներում:
7. Հակակոռուպցիոն կոմիտեն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
8. Սույն օրենքով առանձին օպերատիվ-հետախուզական միջոցառմանը վերաբերող կարգավորումները կիրառելի են նույնանուն գաղտնի քննչական գործողության նկատմամբ, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով այլ կարգավորում նախատեսված չէ:
(14-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-61-Ն, 24.03.21 ՀՕ-148-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-603-Ն, 23.12.22 ՀՕ-616-Ն, 16.12.22 ՀՕ-479-Ն)