Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-31-ից մինչև 2021-10-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 10. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավունքները

գործել է մինչև 2021-10-23Բացել ARLIS-ում

Հոդված 10. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավունքները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն`

1) բացահայտ կամ գաղտնի մեթոդներով իրականացնելու սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված միջոցառումները.

2) հատուցումով կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ.

3) օգտագործելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին պատկանող շինությունները, հատուկ և այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցները:

Ազգային անվտանգության մարմինները և ոստիկանությունը իրենց խնդիրները, այդ թվում՝ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների՝ հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կամ տնտեսական գործունեության համակարգման կանխումը կամ բացահայտումը, իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ, ինչպես նաև օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր:

2. Սույն օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների, միջազգային իրավապահ կազմակերպությունների հարցումների հիման վրա:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն սույն հոդվածով նախատեսված իրենց իրավունքներն իրականացնելու ի շահ կամ ի վնաս որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ միջամտելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կուսակցությունների գործունեությանը:

(10-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-96-Ն )

(հոդվածը 24.03.21 ՀՕ-148-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։