Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-31-ից մինչև 2021-10-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հոդված 14. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները

գործել է մինչև 2021-10-23Բացել ARLIS-ում

Հոդված 14. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները.

1) օպերատիվ հարցում.

2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում.

3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում.

4) հսկիչ գնում.

5) վերահսկելի մատակարարում և գնում.

6) իրերի և փաստաթղթերի հետազոտում.

7) արտաքին դիտում.

8) ներքին դիտում.

9) անձի նույնացում.

10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում.

11) նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում.

12) հեռախոսային խոսակցությունների վերահսկում.

13) օպերատիվ ներդրում.

14) օպերատիվ փորձարարություն.

15) ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում.

16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով:

2. Ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

2.1. Ռազմական ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումները:

3. Ազգային անվտանգության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

4. Մաքսային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

5. Հարկային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

6. Քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները` միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի նախնական կալանքի վայրերում և ուղղիչ աշխատանքային հիմնարկների տարածքներում:

7.

(14-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-61-Ն)

(հոդվածը 24.03.21 ՀՕ-148-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։