Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-12-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը

գործել է մինչև 2025-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, Մաքսային օրենսգրքից, «Դատախազության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին», «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին», «Ոստիկանության մասին», «Ռազմական ոստիկանության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, այլ իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստման և անցկացման գործելակերպը կարգավորվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների նորմատիվ իրավական ակտերով: Քրեական պատասխանատվությունից խուսափող, անհայտ կորած անձանց, ինչպես նաև պարտապանների հետախուզման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-61-Ն, 31.05.19 ՀՕ-51-Ն, 16.04.20 ՀՕ-250-Ն, 24.03.21 ՀՕ-148-Ն, լրաց., փոփ. 09.06.22 ՀՕ-154-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-603-Ն, 23.12.22 ՀՕ-616-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։