Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2015-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 28. Աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելը և գործողության դադարումը

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 28. Աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելը և գործողության դադարումը

1. Աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

ա) օտարերկրացին աշխատանքի թույլտվությունը ձեռք է բերել կեղծիքով.

բ) օտարերկրացին աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) չի կնքել աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, կամ այլ աշխատանքի է անցել առանց թույլտվության:

Աշխատանքի թույլտվության գործողությունը դադարում է, եթե լրացել է աշխատանքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագրի) ժամկետը, կամ պայմանագիրը լուծվել է:

2. Աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչում օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված մարմինը:

3. Աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու որոշման մասին լիազորված մարմինը 5-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին, գործատուին և օտարերկրացուն:

(28-րդ հոդվածը լրաց. 02.02.10 ՀՕ-3-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։