Հոդված 6. Կայքում հայտարարություն տեղադրելը
Հոդված 6. Կայքում հայտարարություն տեղադրելը
1. Կայքը վարող անձը հրապարակային ծանուցումը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակային ծանուցման տեքստը տեղադրում է կայքում:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից, ինչպես նաև նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու նոտարական գործողության ընթացքում հրապարակվող հրապարակային ծանուցումը հրապարակվում է կայքում անմիջապես այն ստանալու պահից:
3. Կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(6-րդ հոդվածը լրաց. 26.06․23 ՀՕ-232-Ն, 17․12․25 ՀՕ-480-Ն)