Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 9 · ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 72. ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 72. ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

1. Բանկը լուծարվում է`

ա) լիցենզիան անվավեր ճանաչելու դեպքում.

բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում.

գ) «Բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում.

դ) ընդհանուր ժողովի որոշմամբ:

ե) (կետն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-188-Ն)

զ)

2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում բանկը լուծարվում է «Բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(72-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց., փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-184-Ն, 11.10.07 ՀՕ-199-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-255-Ն, փոփ. 25.10.17 ՀՕ-188-Ն, լրաց. 29.05.25 ՀՕ-166-Ն)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-366-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։