Հոդված 50. ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ, անձի ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ (չափերը)
Հոդված 50. ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ, անձի ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ (չափերը)
Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, բանկի հետ կապված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ պարտավորությունների, գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
Բանկի հետ կապված անձի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվածի 1-ին կետի:
(50-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց., փոփ. 03.03.04 ՀՕ-46-Ն)