Հոդված 76. Լուծարվող բանկի նկատմամբ վերահսկողությունը: Լուծարային հանձնաժողովի հաշվետվությունը
Հոդված 76. Լուծարվող բանկի նկատմամբ վերահսկողությունը: Լուծարային հանձնաժողովի հաշվետվությունը
1. Բանկի լուծարման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով լուծարման գործընթացում գտնվող բանկում Կենտրոնական բանկը կարող է իրականացնել ստուգում:
2. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով, հաճախականությամբ և ժամկետներում հաշվետվություններ ներկայացնել Կենտրոնական բանկ:
3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ցանկով և ձևով իր գործունեության վերաբերյալ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, տեղեկություններ հրապարակել մամուլում:
4. Կենտրոնական բանկն իրավունք ունի լուծարային հանձնաժողովից պահանջելու ցանկացած տեղեկություն նրա գործունեության վերաբերյալ:
(76-րդ հոդվածը խմբ. 15.11.05 ՀՕ-227-Ն)