Հոդված 61. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 61. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Սույն օրենքի 60-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատժամիջոցները`
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
բ) տուգանք.
գ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում.
դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
2. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը բանկերին և բանկի ղեկավարներին չի ազատում օրենքներով, այլ իրավական ակտերով և պայմանագրերով նախատեսված պատասխանատվությունից:
3. Կենտրոնական բանկը կարող է օրենքների կամ իրավական այլ ակտերի յուրաքանչյուր խախտման համար բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ միաժամանակ կիրառել նախազգուշացում` խախտումները վերացնելու հանձնարարականով, և (կամ) տուգանք` բանկի կամ ղեկավարի նկատմամբ, և (կամ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում:
4. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(61-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 29.05.25 ՀՕ-166-Ն)