Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-12-12-ից մինչև 2002-11-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 73. ԲԱՆԿԵՐԻ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՈՒՄԸ

գործել է մինչև 2002-11-24Բացել ARLIS-ում

Հոդված 73. ԲԱՆԿԵՐԻ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՈՒՄԸ

1. Բանկի ինքնալուծարման մասին բանկի կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է որոշում և ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար դիմում է Կենտրոնական բանկ` կցելով ինքնալուծարումը հիմնավորող փաստաթղթերը, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկը:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել ինքնալուծարման մասին դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով`

ա) բանկի ինքնալուծարման դեպքում, բանկը ի վիճակի չի լինի լրիվ բավարարել իր պարտատերերի պահանջները.

բ) ինքնալուծարումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը: Այս դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երկարաձգել բանկի գործունեությունը մինչև երկու տարի ժամկետով:

3. Բանկի ինքնալուծարման դեպքում բանկի կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է լուծարման նախագիծ, որի համաձայն իրականացվում է բանկի լուծարումը: Լուծարման նախագիծը պետք է հաստատվի Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։