Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-24-ից մինչև 2004-06-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 58. ԲԱՆԿԻ ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

գործել է մինչև 2004-06-12Բացել ARLIS-ում

Հոդված 58. ԲԱՆԿԻ ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

1. Յուրաքանչյուր տարի բանկերը ստուգվում են օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտային կազմակերպության կողմից: Անկախ աուդիտային կազմակերպություն նշանակում է բանկը` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով: Անկախ աուդիտային կազմակերպությունը`

ա) օժանդակում է բանկի ֆինանսական հաշվետվությունների պատշաճ ձևակերպումը.

բ) պատրաստում և (կամ) ստուգում է տարեկան ֆինանսական հաշվետվությունները և ներկայացնում է աուդիտային եզրակացություն այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ են արտահայտում բանկի ֆինանսական վիճակը.

գ) ստուգում է բանկի վերստուգիչ հանձնաժողովի կազմակերպման և գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերին:

(2-րդ մասը հանվել է 23.10.01 ՀՕ-253)

2. Կենտրոնական բանկը կարող է պարտադրել բանկին վեց ամսվա ընթացքում հրավիրել աուդիտային գործունեություն իրականացնող անկախ աուդիտային կազմակերպություն և հրապարակել նրա եզրակացությունը:

3. Անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը Կենտրոնական բանկին է ներկայացվում բանկերի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո չորսամսյա ժամկետում:

4. Կենտրոնական բանկի պահանջով անկախ աուդիտային կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել բանկի աուդիտային ստուգման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, անգամ, եթե դրանք առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմեն: Սույն կետով սահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտային կազմակերպությունը կրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

(58-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.10.01 ՀՕ-253, փոփ. 03.03.04 ՀՕ-46-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։