Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-14-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԲԱՆԿԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 13. Բանկի մասնակիցները

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 13. Բանկի մասնակիցները

1. Բանկի մասնակից են համարվում բանկի հիմնադիրները, բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի բաժնետերերը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի և կոոպերատիվ բանկի մասնակիցները (փայատերերը, անդամները):

2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները բանկի մասնակից կարող են լինել օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

3. Բանկի մասնակից չեն կարող լինել կուսակցությունները և արհեստակցական միությունները:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի մասնակիցների ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան, իսկ կոոպերատիվ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի ռեեստրը՝ Կենտրոնական բանկը:

(13-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։